Ռուսաստանը պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար
Международные новостиՌուսաստանը պատրաստվում է առաջիկայում հավելյալ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների ներկրման համար՝ ի պատասխան պողպատի և ալյումինի ներկրման համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:
«Պայմանավորված այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը շարունակում է պաշտպանական միջոցներ ընդունել՝ պողպատի և ալյումինի ներկրման համար հավելյալ մաքսատուրքերի տեսքով, և հրաժարվում է փոխհատուցում տրամադրել Ռուսաստանին ի հայտ եկող կորուստների համար, Ռուսաստանը կօգտագործի ԱՀԿ-ի սահմանած իր իրավունքը և հավասարակշռություն ապահովող միջոցներ կընդունի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ: Ամերիկյան ապրանքների ներկրման հավելյալ մաքսատուրքերի տեսքով միջոցները կսկեն կիրառվել առաջիկայում:
Դրանք կվերաբերեն միայն այն արտադրանքներին, որոնք նմանօրինակն ունեն ռուսական շուկայում և բացասական ազդեցություն չեն ունենա մակրոտնտեսական ցուցանիշների վրա», - նախարարի խոսքը մեջբերում է գերատեսչության մամլո ծառայությունը:
Նախարարությունից հայտնել են, որ մաքսատուրքերի ենթարկվող ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների ցանկը կկազմեն առաջիկա օրերին: