Արհեստական աժիոտաժը երկար կյանք չունի
ОбществоՍյունե Խանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս ֆեյսբուքյան որոշ օգտատերերի թեթև ձեռքով որոշակի աժիոտաժ առաջացավ ֆեյսբուքում՝ կապված Գագիկ Ծառուկյանի որդու՝ ժամկետային զինծառայությունից իբրև խուսափելու կամ տարկետման իրավունքից օգտվելու տարբերակների հետ։ Մեջ բերվեց հատկապես Նվեր Ծառուկյանի մարամնարզիկ լինելու հանգամանքով պայմանավորված այն դիպվածը, որ Սպորտի ու երիտասարդությանն հարցերի նախարարությունը որոշում է կայացրել Եվրոպայի բազկամարտի առաջնության մրցանակակիրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Եվ քանի որ Նվեր Ծառուկյանը վերոնշյալ առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, նրա անունը ևս ընդգրկված է եղել մարզիկների այս ցուցակում։
Սա կարծում եմ՝ բավարար է, որ սին խոսակցությունները դադարեին, որովհետև այս հարցի շուրջ ասելիք պարզապես չի մնում։ Բայց արի ու տես, որ որոշ լրատվականներ շարունակում են անդրադառնալ դրան՝ հիմա էլ հարցին խառնելով վարչապետին և նրա՝ հարցին մասնակցելու շինծու ֆակտորը։
Սա այն սադրանքների շղթայից էր, որ հետևողական կերպով գործի է դրվում Փաշինյանի ու Ծառուկյանի համագործակցությունը խաթարելու համար, բայց ինչպես կյանքն է ցույց տալիս, այս ուղղությամբ տարվող բոլոր գործընթացները մատնվում են անհաջողության։
Անշուշտ սա էժանագին հնարք է, որը հերթական անգամ աղմուկ է փորձում բարձրացնել ոչնչից, բայց որը ևս դատապարտված է տապալման։