Թուրքիան սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը
Международные новостиԻրաքի վարչապետ Հայդար Աբադին հայտարարել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հարցում երկու երկրների միջև համաձայնություն գոյություն չունի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr-ն:
Իրաքի վարչապետը նշել է, որ Իրենք հիմնվում են իրենց երկրի սահմանադրության վրա և պահանջում հարգել երկրի տարածքային ամբողջականությունը:
«Մենք, թե PKK-ի կողմից իրականացվող, թե այլ խմբերի կողմից իրականացվող ռազմական գործողություններ թույլ չենք տալու, քանի որ PKK-ն Իրաքին օտար ուժ է: Միևնույն ժամանակ Թուրքիայից պահանջում ենք հարգել Իրաքի ինքնիշխանությունը»,- եզրափակել է Իրաքի վարչապետը:
Իրաքի վարչապետի հայտարարության առիթ է հանդիսացել այն, որ Թուրքիան մի քանի օր շարունակ, խախտելով Իրաքի ինքնիշխանության սկզբունքը, սեփական նախաձեռնությամբ ռմբակոծել է իրաքյան Քանդիլում տեղակայված քրդական դիրքերը: