Սանասարյանը չարաշահումների դեպքում ստուգումներ կնախաձեռնի նաև իր «հեղափոխական ընկերների» գերատեսչություններում
ОбществоՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարում է՝ իրենց կառույցը որևէ կաշկանդվածություն չունի այս կամ այն պաշտոնյայի գործունեությունը մոնիթորինգի ենթարկելու առումով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց պաշտոնյան կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք իրավապահ մարմին չենք, մենքուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված բոլոր տվյալները ներկայացնելու ենք ՀՀվարչապետին, հետո նա ընթացքի վերաբերյալ կտեղեկացնի կամ կասի շարունակեքիրավապահ մարմինների հետ աշխատանքը: Մենք և անձամբ ես որևէ կաշկանդվածությունչունենք թե ոլորտի, թե պաշտոնյաների առումով: Պետք է անել հնարավորինը, որ օր առաջմաքրենք ողջ պետական համակարգը»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Պաշտոնյայի խոսքով՝ պետական բոլոր գերատեսչություններն էլ լինելու են իրենց թիրախում ու անկախ նրանից՝ այս կամ այն նախարարը իր հեղափոխական ընկերներից է, թե ոչ, իրենց ծառայությունը կթակի նաև նրանց դուռը, եթե լինեն չարաշահումներ։ Նա նկատեց՝ կունենայինք ուրիշ երկիր, եթե տարիներ շարունակ պետական միջոցները չմսխվեին: «Մի աննախադեպ բան, որ սյուրռեալիզմի շարքից է՝ նախարարները իրենք են խնդրում, որ առաջնահերթ իրենց մոտ գնանք»,-եզրափակեց վերահսկողության ծառայության պետը:
Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ իրենց ստուգումներն սկսելու են Պաշտպանության նախարարությունից։