«Սերժի Վաչոյի» տան խուզարկությամբ միլիոններ են հայտնաբերվել. դրանք հանձնվեցին Կենտրոնական բանկ
ОбществоArmtimes.com-ը գրում է.
Մեր տեղեկություններով, երեկ հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանի բնակարանում:
Բանն այն է, որ «Յանս» ակումբի սեփականատերը Վաչագան Ղազարյանի կինն է:
Հենց Վաչագան Ղազարյանի բնակարանի խուզարկությամբ է առանձնապես խոշոր չափի կանխիկ գումար հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ քրեական գործի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է 1.100.400 դոլար, 230 հազար 500 եվրո, 36 միլիոն դրամ: Տռուզյանն ասաց, որ այն ի պահ է հանձնվել ՀՀ կենտրոնական բանկին, մինչեւ քննությամբ կպարզվի դրանց ծագումը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում