Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված  հանդիսավոր արարողությանը: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության մակարդակին, ինչպես նաև այն հատուկ միջոցներին, որոնք ոստիկանությունը կարող է կիրառել  հասարակական կարգի խախտման դեպքերում: Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերանայել տվյալ դեպքերում որոշ միջոցների կիրառման հնարավորությունները՝ հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այնուհետև վարչապետը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ծառայողներին 25-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել. «Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, այսօր մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մի կարևոր շրջանում, որտեղ բոլորս պետք է պատասխանենք մեր անցյալի և ապագայի մասին կարևորագույն հարցերի:

Ոստիկանության զորքերը և, ընդհանրապես, ոստիկանությունը պետական կարևորագույն կառույցներ են, որոնց գործունեությունը սակայն սահմանափակվում է շատ նուրբ գծերով, շատ նուրբ սահմաններով, և չափազանց կարևոր խնդիր է՝ հստակ տեսնել և գիտակցել այդ սահմանները և արձանագրել, որ անգործությունն այդ սահմանից այս կողմ հակապետական և հակաժողովրդական գործողություն է, իսկ գործողությունները սահմանից այն կողմ, այդ նուրբ գծերից այն կողմ կարող են էական վնաս հասցնել պետությանն ու ժողովրդին, լինել հակաժողովրդական և հակապետական գործողություն: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի մասին օրենքում հստակ արձանագրվում է, որ ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները, ազատությունները հարգելու սկզբունքների հիման վրա:

Ոստիկանության զորքերն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության բացառման սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Մեր կարևորագույն խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի գործունեությունը հենց այս տրամաբանության մեջ կազմակերպելն է:

Այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում պատմական մի գործընթաց, տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության և ժողովրդի հաշտեցման մի գործընթաց, որովհետև դուք, որ, ցավոք, մեր պատմության մեջ եղել են էջեր, երբ լրջագույն անդունդ են ստեղծել ժողովրդի և ոստիկանության, ժողովրդի և ոստիկանության զորքերի միջև և մեր գործունեության առաջնահերթությունն է այդ անդունդը լրացնելը, այդ անդունդը փակելը, այդ անդունդի վրա կամուրջներ կառուցելը, որպեսզի ժողովուրդը և ոստիկանությունը, ժողովուրդը և ոստիկանության զորքերը լինեն միասնական, լինեն գծերի նույն կողմում, ծառայեն միևնույն նպատակին, առաջնորդվեն նույն սկզբունքներով, երազանքներով և միասնական ուժերով, բոլորս ծառայենք մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի և ժողովրդի զարգացմանը և հզորացմանը: 

Ոստիկանության զորքերը մինչև այժմ հիմնականում ընկալվել են քաղաքական գործառույթների համատեքստում, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ոստիկանության զորքերն ունեն լրջագույն գործառույթ հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասարակական անվտանգության պաշտպանության գործում և ես համոզված եմ, որ այս նոր իրավիճակում ոստիկանության զորքերը լինելու են այս գործառույթների շրջանակներում: Ուզում եմ ընդգծել ևս մի կարևոր հանգամանք. որևէ մեկի մոտ որևէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերն անհրաժեշտության դեպքում օրենքով և Սահմանադրությամբ սահմանված դեպքերում լիարժեք, վճռականորեն, օրենքի սահմաններում և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար կկատարեն իրենց գործառույթները վճռականորեն, լիարժեք և անմնացորդ: 

Ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետությունում ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ժողովրդին և ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետությունում ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Սահմանադրությանը և ժողովրդին: Այդ ծառայության մեջ բոլորիս մաղթում եմ հաջողություն, որովհետև սա նոր էջ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի պետականության համար, սա նոր էջ է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի համար: Հայաստանի ոստիկանությունը և ոստիկանության զորքերը մեկ են, բռունցք են, մեկ միասնական մարմին են և Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ոստիկանության զորքերի և ժողովրդի նպատակները չեն կարող տարբերվել իրարից, որովհետև այդ նպատակները ձևակերպված են մեր ընտանիքներում, մեր երեխաների աչքերում, մեր ծնողների մտքերում, մեր ծնողների ցանկություններում և մեր նպատակներն ու երազանքներն ամփոփված են մեր նահատակների առաքելության բովանդակության մեջ:

Մենք բոլորս ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին և ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով»:  

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян