Թրամփը նախատեսում է Պուտինի հետ հանդիպել հուլիսին. Bloomberg
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել հուլիսին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Գործակալության տվյալներով՝ Թրամփը դիտարկում է Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կամ Մեծ Բրիտանիա կատարելիք այցից հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմենը կազմակերպում է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ անվտանգության հարցով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի հունիսյան այցը Ռուսաստան՝ նախագահների հանդիպման հարցը քննարկելու համար: