Ներկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (տեսանյութ, լուսանկարներ)
TVLuxury Launches-ը գրում է, որ 20 տարվա ընդմիջումից հետո 8-Series-ը կրկին վերադարձել է BMW մեքենաշինական ընկերության արտադրական բոլորովին նոր 8-Series-ը:
Նորույթը ստացել է 2019 M850i xDrive անվանումը: Այն երկդուռ կուպե է: Աղբյուրը նկատում է, որ մեքենայի արտաքինը բավական ագրեսիվ է:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 4.4 լ աշխատանքային ծավալով, 523 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V8 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում: Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:
M850i xDrive–ը վաճառքում կհայտնվի արդեն այս ամիս՝ 132.000 դոլար գնով: