Թուրքիայի ռազմաօդային ուժերը 15 քուրդ զինյալի են չեզոքացրել Իրաքի հյուսիսում
Международные новостиԹուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի հյուսիսում իրականացված օդային արշավի ընթացքում չեզոքացրել են երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 15 անդամի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական Զինուժի գլխավոր հրամանատարությանը:
«Օդային արշավի ընթացքում Իրաքի հյուսիսային Գարա շրջանում 15 զինված ահաբեկչի են չեզոքացրել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ Թուրքիայում 2015-ին վերսկսված զինված հակամարտությունից ի վեր քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով ավելի քան 900 զինծառայող և ոստիկան է զոհվել:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերն ավելի քան 10 000 քուրդ զինյալի են վնասազերծել: