«Պարոն նախարար ձեզանից առաջ ժամացույցով պարգևատրել էր սիրածս աղջիկը». անչափ հուզիչ դրվագներ՝ դիրքերից (Ֆոտոշարք)
БлогՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Պարոն նախարար ձեզանից առաջ ժամացույցով պարգևատրել էր սիրածս աղջիկը։
Այսօր մարտական հենակետում պարգևատրված զինծառայողներից մեկին մնացել էր ծառայելու 18 օր։ Փորձառու զինվորը ինչպես պարզվեց «Կորդ» ի շոփերն էր, ինչպես իրենք էին կատակով ասում։ Ոնց փորձեցի բռնացնեմ մի սխալի վրա, չկարողացա, իրոք ինձանից լավ գիտեր «Կորդը»։
Սակայն ամենահետաքրքիրը մյուս զինվորն էր, որը այսօր կատարում էր իր առաջին մարտական հերթափոխը։ Նախարարի նվերից հետո շատ անկեղծ ասեց, որ մեկ էլ սիրած աղջիկն էր ժամացույց նվիրել։


