Պենտագոնը մասամբ դադարեցրել է Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Международные новостиՊենտագոնը հայտնել է, որ անորոշ ժամկետով դադարեցրել է Հարավային Կորեայի հետ որոշ համատեղ զորավարժություններ՝ իրականացնելու համար Սինգապուրում ԱՄՆ ու ԿԺԴՀ առաջնորդների ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Պենտագոնի մամլուլի քարտուղար Դանա Ուայթի հայտարարությունը։
«Ի աջակցություն Սինգապուրում բարձր մակարդակի վրա ձեռք բերված պայմանավորվածությունների ու մեր դաշնակից Կորեայի Հանրապետության հետ համակարգված ձեւով նախարար Մեթիսը անորոշ ժամկետով դադարեցրել է որոշ զորավարժություններ»,- ասել է Դանա Ուայթը։
Նա նշել է, որ «դա ներառում է Freedom GUARDIAN –ի դադարեցում՝ ռազմածովային փոխանակության ծրագրով երկու կորեական զորավարժությունների հետ միասին, որոնք առաջիկա երեք ամիսներին էին ծրագրված ։
Ուայթը շեշտել է, որ դա նաեւ արվում է «ի աջակցություն գալիք դիվանագիտական բանակցությունների՝ պետքարտուղար Պոմպեոյի ղեկավարությամբ»։ «Հետագա որոշումները կախված կլինեն նրանից, արդյոք ԿԺԴՀ-ն կշարունակի արդյունավետ բանակցությունները բարի կամքի ոգով»,- հայտնել է նա։