Ереван, 30.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Գեներալ Մանվելի հայ 21 ամյա գերին… (պատմություն)

TV

1997 թ. 20֊21 ամյա եղբարս՝ Էդգար Մնոյանը, ով բանակից զորացրվելուց անմիջապես հետո աշխատանքի էր անցել ֆինանսների նախարարությունում, մի օր առևանգվում է:
Նշեմ, որ վերջինս բանակ զորակոչվելուց որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող Մանվել Գրիգորյանի առանձնատուն՝ վերջինիս թիկնազորում ծառայությունը շարունակելու:

Այդ տարիների համար մեր ընտանիքը բավականաչափ ապահովված էր: Հայրս՝ Ստեփան Մնոյանը, ինչպես յուրաքանչյուր ծնող, հաճախ այցելում էր որդուն տեսակցելու: Մ. Գրիգորյանի աչքից չեն վրիպում հոգատար ծնողի ճոխ այցելությունները, արտասահմանյան մակնիշի մեքենաները և ծառայությունը ավարտելուց հետո ենք միայն հասկանում, թե Մանվելի թիրախում հայտնված մեր ընտանիքը՝ եղբորս ծառայությունից հետո ինչպիսի չարչարանքների ու զրկանքների պիտի ենթարկվեր:

Առևանգված եղբորս մասին լուրը հայտնում է ոմն Սմբատյան, ով անսպասելի զանգահարում և պահանջում է 10.000 ԱՄՆ դոլար, պատճառաբանելով, թե եղբայրս գողություն է կատարել Մանվելի առանձնատնից և նրան ազատ կարձակեն միայն վերոնշյալ գումարը վճարելուց հետո: Մեր հորդոր-պահանջներին՝ եթե գողություն է կատարել, թող հանձնեն օրինապահ մարմիններին և պատժեն՝ ինչպես օրենքը կորոշի, զանգահարողը ասում է՝ օրենքը մերն է և մենք ենք ենք որոշում՝ ինչպես պատժել, ապա ավելացնում՝ առանց բարձրաձայնելու ենթարկվել իրենց պահանջներին, հակառակ դեպքում պարբերաբար մեզ կուղարկեն Էդգարի մարմնի որևէ մաս. մեջբերում եմ՝ ականջ, մատ, քիթ…

Կատարվածից հանկարծակիի եկած՝ ստիպված վճարեցինք պահանջված 10.000 ԱՄՆ դոլարը, սակայն դրանով չավարտվեց մղձավանջը. դա միայն սկիզբն էր:

Տարատեսակ պահանջներով հաճախակի զանգերն ու այցելությունները մեր տուն չէին դադարում: Նրանց սանձարձակության, ամենաթողության և անպատժելիության աստիճանը հատել էր բոլոր սահմանները. նույնիսկ ակնարկում էին հորս՝ թե լավ էլ ջահել, սիրուն աղջիկներ ունես…
Վճարում էինք՝ ինչ պահանջում էին՝ կլորիկ գումարներ, գույք, մեքենա, հուսալով, որ գոնե թույլ կտան լսել Էդգարի ձայնը, քանի որ նրանց բոլոր պահանջները կատարելուց հետո էլ, որևէ տեղեկություն նրա ողջ լինելու մասին մեզ չէին տրամադրում:

Հերթական պահանջներից մեկը՝ մեկ կգ և ոչ մի գրամ պակաս ոսկի էր, որը հավաքվեց մեզ սրտացավ մարդկանց օգնությամբ. տալիս էին անգամ իրենց նշանի մատանիները, որ ուղարկենք Մանվելին, միայն թե եղբորս ողջ լինելու մասին տեղեկություն ստանանք: Երեք ամիսների ընթացքում հասցրին հիմնովին սնանկացել մեզ այն աստիճան, որ մեր սնունդն ապահովում էին հարազատները, հարևանները, բարեկամները: Միակ բանը, որ մնացել էր Եր. Քոչարի 21, բն 66 հասցեում գտնվող բնակարանն էր, որը դարձավ վերջին գլխագինը: Հորս ու մորս տարան իրենց ծանոթ նոտարի մոտ և զենքի սպառնալիքով բնակարանը որպես նվիրատվություն ձևակերպեցին Մանվելի մերձավորներից մեկի անունով:

Յուրաքանչյուր մտահոգ հարազատ, ով փորձում էր Էդգարի մասին որևէ տեղեկություն ստանալ՝ այցելելով Արշալույս գյուղ Մանվելի մերձավորներին, առևանգվում և պատանդ էր վերցվում:
Նրանցից մեկը հորաքրոջս ամուսինն էր, որ գնացել էր Արշալույս գյուղ՝ փորձելով ինչ-որ բան ճշտել եղբորս մասին և գերեվարվել էր մանվելականների կողմից: Նրան շուրջ մեկ ամիս լծել էին անմարդկային պայմաններով աշխատանքի և բաց թողեցին միայն այն ժամանակ, երբ ստացան պահանջված 8000 ԱՄՆ դոլարը, որը վճարեց հորաքրոջս տղան:

Ամբողջ պատմությունը այսքանով ներկայացնել հնարավոր չէ, մեր բոլոր հարազատներն ու մտերիմները ավելացնելու բազմաթիվ զարհուրելի դրվագներ կհիշեն, իսկ խոսքս եզրափակելու համար միայն կավելացնեմ, որ երեք ամիսների ընթացքում Էդգարին պահել են ջրհորում՝ թևերը մեջքի կողմում շղթայած, առանց սննդի: Եղբայրս ողջ է մնացել Մանվելի մոտ ծառայություն իրականացնող զինվորների շնորհիվ, ովքեր երբեմն աննկատ կարողացել են սխտոր գցել ջրհորը, որպեսզի Էդգարը կարողանա գոյատևել, իսկ արդեն ազատվելուց հետո երկար ժամանակ եղբորս մոտ սովորություն էր մնացել քնել թևերը հետ պահած:

Էդգարին բաց թողնելուց հետո Մ. Գրիգորյանի վերջին պահանջն այն էր, որ մեր ընտանիքը անմիջապես լքի Հայաստանը: Սկզբում փախանք Վրաստան: Հետագայում գաղտնի վերադարձանք Հայաստան և ընդմիշտ հեռացանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հ.Գ. Այժմ պատրաստվում ենք գրավոր դիմելու Հ.Հ. վարչապետին, Հ. Հ. գլխավոր դատախազին, Հ. Հ. ոստիկանապետին: Ինչից հետո կվերադառնանք հայրենիք: Լրացուցիչ տեղեկություններ և անձանց անուններ կտրամադրենք նախաքննության ընթացքում»:

Մայա Մնոյան

В Пятигорске пройдет мероприятие «Ваше Величество, армянский лаваш!»Толстой: Будущее Армении дороже миллионов, которые распихивают по карманам некоторые политикиТрасса Степанцминда-Ларс закрыта для всех видов транспортаПротурецкие группировки в Сирии атакуют позиции армии АсадаКарен Аветисян из Владимира стал победителем турнира Гран-при Тулы по боксуСотрудничество Москвы и Пхеньяна укрепляется. Глава Минобороны России прибыл в Северную КореюВ Армянской церкви Москвы пройдет конференция «Идентичность в Закавказье и политика арменофобии в Азербайджане»В ходе столкновений возле здания парламента в Тбилиси пострадали 32 полицейских, некоторые были задержаны. Зурабишвили ожидает «жесткого ответа» от ЕСTikTok запретит пользователям младше 18 лет использовать «фильтры красоты».Известно, сколько азербайджанцев поселилось в АрцахеЕдинственным противоядием от хаоса и неразберихи, созданных правительством, является ясность; подразделения с амбициями политического и государственного управления должны быть преобразованы, чтобы стать ясными. Ваге ОганесянОливье Жиру выставил свою футболку на аукцион, чтобы поддержать армянМэрия не имеет права заставлять пассажиров платить за транспорт лишь 100-драмовыми монетами: Грайр КамендатянАмериабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеПутин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеВ Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииАрдшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянIdram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в Астане