Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը
Международные новостиՍաուդյան Արաբիայում կանանց կթույլատրվի մեքենա վարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Փոփոխության մասին հայտարարվել էր նախորդ տարվա սեպտեմբերին, և Սաուդյան Արաբիան մեքենա վարելու առաջին լիցենզիան տրամադրել է այս ամսվա սկզբին:
Այս երկիրն աշխարհում միակ էր, որտեղ կանայք իրավունք չունեին մեքենա վարել, և տղամարդիկ ստիպված էին վարձել անձնական վարորդներ իրենց կին հարազատների համար:
Մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը տարիներ շարունակ քարոզարշավներ են կազմակերպել կանանց վարելու իրավունքի համար: Նույնիսկ տասնյակ կանայք ձերբակալվել են 1990-ին Ռիյադում մեքենա վարելու համար: 2011-2014-ին որոշ արաբ կանայք սկսել էին իրենց մեքենա վարելու տեսանյութերը տեղադրել համացանցում: