Նրանք պարզապես գնացել էին զբոսնելու սառույցի վրա, բայց այն ինչ հայտնաբերեցին կարճ ժամանակ անց ուղղակի շոկի ենթարկեց նրանց (Ֆոտոշարք)
LifestyleԱռաջին անգամը չէ, որ գլոբալ տաքացման համաշխարհային խնդիրը անհանգստացնում է գիտնականներին:
Իրականում նրանց անհանգստությունը անտեղի չէ, քանի, որ սառցադաշտերը օրեցօր ավելի են հալչում, իսկ դրանց տակ թաքնված գաղտնիքները բացահայտվում:
Տրենտինոն`Իտալիայի այն հազվագյուտ վայրերից է, որը շատ արագ ենթարկվում է փոփոխությունների: Լինելով Ալպերի մեջտեղում, այս վայրը հիանալի լանդշաֆտներ ունի, սակայն, ինչպես Եվրոպայում շատ այլ վայրեր, Տրենտինոն ևս ողբերգական անցյալ ունի:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առավել փորձառու իտալացի զինվորները հիմնականում վերապատրաստվում էին ցածր ջերմաստիճանի պայմաններում իրենց ավստրիական և գերմանական թշնամիների դեմ պայքարելու համար: Իսկ Տրենտինոն իր աշխարհագրական դիրքով և կլիմայական պայմաններով իրական ռազմադաշտ էր 2 կողմերի համար:

2004 թվականից սկսած այդ սառույցները դանդաղորեն սկսել էին հալչել, իսկ սառույցների տակ գտնվող զինվորների մարմինները հետզհետե հայտնվել:

Նման առաջին բացահայտունը կատարվել էր դեռևս 10 տարի առաջ: Այդ ժամանակ հայտնաբերվել էին ավտրիական 3 զինվորների կմախքներ:

Պատերազմի ժամանակ այս բարձունքում զոհվել է ավելի քան 150 000 մարդ, որոնց մեծ մասը հայտնվելով ծուղակում, կամ չդիմանալով սառնամանիքին մահացել է:

Բացի կմախքներից հնեաբանների ուշադրություն են գրավել նաև զինվորականների կողմից կառուցված դժվարանցանելի թունելները:

Ժամանակի ընթացքում հայտնաբերվել նաև իրեր, լուսանակրներ, նամակներ, քարտեզներ և այլն:

Այսօր, այս հարցի հիմնական խնդիրը թերևս այդ գտածոնների պահպանումն է, քանի, որ այն կարող է նաև մեծ եկամտի աղբյուր հանդիսանալ անհատ ձեռներեցների համար:

Հնեաբանները դեռ չգիտեն, թե ցառույցի տակ էլ ինչ արժեքավոր բաներ կան թաքնված, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր՝ թեկուզ փոքրիկ գտածո, շատ մանրակրկիտ ուսումնասիրվում է և ենթարկվում փորձաքննության:

Իսկ ահա այս լուսանկարում այն բոլոր զինվորների մարմիններն են, որոնք հայտնաբերվել են այս 100-ամյակի ընթացքում: