4-ամյա տղան պատմեց մանկապարտեզի դաստիարակչուհուն, որ իր հայրիկը մահամերձ է․ Այն, ինչ արեց նա՝ կստիպի Ձեզ արտասվել․․․
LifestyleԱյս անհավանական պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում:
54-ամյա Նենսի Բլերը աշխատում է տեղի մանկապարտեզներից մեկում, որպես դաստիարակչուհի:

Նա շատ է սիրում իր աշխատանքը, իսկ երեխաներն ուղղակի պաշտում են իրենց դաստիարակին՝ վստահում և կիսվում նրա հետ ցակացած թեմայով:

Մի անգամ Նենսին նկատեց, որ խմբի 4-ամյա Կեմդենի հետ ինչ-որ բան այն չէ: Պարզ երևում էր, որ երեխան շատ տխուր էր և ինչ-որ բանից վախեցած:
Նենսին որոշեց խոսել տղայի հետ, որից անմիջապես հետո՝ սկսեց գործել:

Կեմդենն ասելլ էր, որ հայրը շատ հիվանդ է։ Անհանգստացած դաստիարակչուհին կատարվածը ճշտելու համար զանգահարեց տղայի հորը: Ինչպես պարզվեց խոսակցության ընթացքում, 34-ամյա Դառռելդա Փեթերսոնը իրոք լուրջ հիվանդ էր: Նրա երիկամները գործում էին ընդամենը 20 տոկոսով: Հիվանդության պատճառով տղամարդը շատ հուսահատ էր, ինչն էլ այդքան վախեցրել էր տղային:

Նենսին առանց երկար մտածելու Դառռելդա Փեթերսոնին առաջարկել էր իր երիկամը:

Տղամարդը շատ հուզված էր իր հանդեպ նման ուշադիր պահվածքի պատճառով: Դարրելդը նշում է, որ ինքը պարզապես չի հավատում, որ իրեն լրիվ անծանոթ կինը կարող էր այդքան մեծահոգաբար նվիրաբերել իրեն իր երիկամը:

Դարրելդը և Կեմդենը Նենսիից շատ շնորհակալ էին: Կինն իր այս արարքով փրկեց 34-ամյա տղամարդու կյանքը և ապացուցեց բոլորին, որ բարի գործ անելու համար դիմացինին լավ ճանաչելը այդքան էլ կարևոր չէ: