Թուրքիայում ընտրությունները լուրջ խախտումներով են ուղեկցվում
Международные новостиԹուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները լուրջ խախատումներով են տեղի ուղեկցվում։
Թուրքական Cumhuriyetճի փոխանցմամբ՝ Ուրֆայի տեղամասերից մեկում անհայտ անձիք ծեծել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության վստահված անձին եւ հեռացրել տեղամասից։
Ընդդիմադիր վստահված անձի փոխարեն տեղ են գրավել իշխող կուսակցության վստահված անձիք։
Որֆայի Սուրուճ քաղաքում ոստիկանությունը ահազանգի հիման վրա կանգնեցրել էմի մեքենա, որի մեջից հայտնաբերվել են իշխող կուսակցության օգտին քվեարկած եւ կնիքված 4 պարկ քվեաթերթիկ, որը պետք է լցվեր քվեաոտւփերը։
Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան նահանգներում ընտրությունները անցնում են զինվորականների հսկողության տակ, իսկ շատ վայրերում, զրահամեքենաները գրեթե կանգնած են ընտրատեղամսի մուտքին՝ հոգեբանակն ճնշում գործադրելով ընտրողների վրա։
Շատ գյուղերում, որոնք քրդական կուսակցության կողմնակիցներ են, ընդհանրապես քվեատուփ չի տեղադրվել եւ նրանց առաջարկվել է 10 նույնիսկ aավել քայլել, որպեսզի ընտրություն կատարեն։ Սրանով փորձում են նվազեցնել քրդական կուսակցությանը տրվող ձայները։
Նշենք, որ այս ընտրություններում մասնակցում են 4 հայ թեկնածու, որոնցից ամենաշատը Կարո Փայլանը շանս ունի հայտնվելու խորհրդարանում։ Հաջորդ հավանական թեկնածուն Էրդողանի կուսակից Մարգար Եսայանն է։