Որ խալերն են համարվում վտանգավոր և ինչպես ժամանակին հայտնաբերել դրանք
TVԳեղեցիկ փոքրիկ խալերը, որոնք գրավչություն են հաղորդում մարդուն, կարող են շատ վտանգավոր լինել, ուստի հետագայում առողջական խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հստակ իմանալ, թե որոնք են վտանգավոր ախտանշանները:
Առաջին խալերը մարդու մարմնի վրա ի հայտ են գալիս մանուկ հասակում և հետագայում դրանց թիվն ավելանում է, սակայն ամենից շատ խալեր են ի հայտ գալիս 17-25 տարեկանում, ինչից հետո դրանց քանակության մեջ միայն աննշան փոփոխություններ են լինում: