Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին լուրերը
Международные новостиՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպման մասին լուրերը։
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Պեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի հավանական հանդիպման մասին տեղեկություններ իրենք հաղորդել դեռևս պատրաստ չեն։
«Մենք առայժմ պատրաստ չենք թեմայի շուրջ տեղեկություն փոխանցել», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ավստրիական Kronen Zeitung պարբերականը հաղորդել էր, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն հուլիսին Վիեննայում։