Բեռլինը խոստացել է ամեն ջանք գործադրել իրանական միջուկային գործարքը պահպանելու համար
Международные новостиԳերմանիան ջանքեր է գործադրում իրանական միջուկային գործարքը փրկելու համար, սակայն միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո դա բարդ է: Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը:
Մեկնաբանելով Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի հայտարարությունն առաջիկա շաբաթներին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից երկրի դուրս գալու հավանականության մասին՝ Ռոթը նշել է «Ես տեղյակ չեմ նման մտադրություններից»:
«Իրանը գիտի, որ մենք ուժերի ներածին չափով ձգտում ենք փրկել համաձայնագիրը: ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալուց հետո դա բավականին բարդ է դարձել, սակայն մենք չենք հանձնվում և փորձում ենք խոսել մեկս մյուսի հետ», - ասել է գերմանացի գործիչը:
Պետնախարարի խոսքով՝ ուրբաթ Մոսկվա կատարած այցի շրջանակներում նա «ազդակ է ստացել, որ դա միայն եվրոպական անվտանգությանն առնչվող խնդիր չէ, այլ նաև ռուսական»:
Հիշեցնենք, որ ուրբաթ Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ չի բացառում երկրի դուրս գալը միջուկային համաձայնագրից, եթե եվրոպական և մյուս շահագրգիռ երկրները չընդդիմանան ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը: