Հնդկաստանում մարդկանց տեղափոխող տրանսպորտային միջոցն ընկել է ջրանցքը. 15 մարդ է զոհվել
Международные новостиՀնդկաստանի հարավարևելյան Թելանգանա նահանգում կցորդով տրակտորը, որը ավելի քան 20 մարդու էր տեղափոխում, ջրանցքն է ընկել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, միջադեպի հետևանքով 14 կին և մեկ երեխա է մահացել:
Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել նահանգի մայրաքաղաք Հայդարաբադից 70 կմ հեռավորությամբ: Նախնական վարկածով՝ վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, երբ փորձել է խուսափել այլ տրանսպորտային միջոցի հետ բախումից:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ևս 7 մարդ վիրավորվել է վթարի հետևանքով: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոց: