Սինգապուրի ԱԳՆ-ն հայտնել է, թե որքան գումար է ծախսվել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի կազմակերպման համար
Международные новостиՍինգապուրը Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների նախագահներ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի՝ հունիսի 12-ին կայացած հանդիպման կազմակերպման համար շուրջ 12 մլն դոլար է ծախսել: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս տվյալը մեջբերում է Սինգապուրի ԱԳՆ-ն:
«Սինգապուրի կառավարության գործնականում արված ծախսերը կազմել են շուրջ 12 մլն դոլար, որոնց մեծ մասը հատկացվել է անվտանգության ապահովմանը», - ասվում է Սինգապուրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հայտնել են, որ Սինգապուրն, ընդունելով ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովը, ներդրում է կատարել Կորեական թերակղզում խաղաղության և կայունության հասնելուն ուղղված միջազգային ջանքերում:
Հիշեցնենք, որ Հս. Կորեայի բնակիչները ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի մասին տեղեկացել են հանդիպումից երկու օր անց միայն, երբ Կիմ Չեն Ընի վերադարձից հետո երկրի պետական հեռուստաալիքը լուսանկարներ է հրապարակել հանդիպումից: