Ուրուգվայը ոչ մի հնարավորություն չտվեց ռուսներին. A խումբ
СпортՖուտբոլի աշխարհի առաջնության A խմբի վերջին տուրում Ուրուգվայը մրցեց Ռուսաստանի հետ:
Սամարայի համանուն մարզադաշտում կայացած խաղում Ուրուգվայը հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե անց բացեց խաղի հաշիվը: Նշանակված տուգանային հարվածն անթերի իրացրեց Լուիս Սուարեսը` 1:0: Ռուսները բաց թողած գնդակից հետո հետ չքաշվեցին և արագ հակագրոհների միջոցով փորձում էին վերականգնել հաշվի հավասարությունը: Ուրուգվայն շարունակում էր տիրել նախաձեռնության և երկրորդ գնդակը երկար սպասեցնել չտվեց: 23-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Չերիշևը:
Հանդիպման 36-րդ րոպեին ռուսները մնացին 10 ֆուտբոլիստով:Երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղից հեռացվեց Սմոլնիկովը: Ուրուգվայն առաջին կեսի մնացած րոպեներին էլ խաղում էր «առաջին համարով»: Երկրորդ կեսում ռուսների գործողություններում զգուշավորություն և մեկ ֆուտբոլիստի պակասությունն էր զգացվում: Ուրուգվայը իրար հաջորդող գրոհներից հերթական ժամանակ խփեց նաև երրորդ գոլը: Աչքի ընկավ Էդիսոն Կավանին: Ուրուգվայ-Ռուսաստան` 3:0:
Ֆուտբոլի Ուրուգվայը 3 խաղերի արդյունքում հավաքեց 9 միավոր և առաջին տեղով դուրս ելով փլեյ-օֆֆ: Ռուսները երկրորդ տեղով կշարունակեն պայքարը: