Հատուկ գործողություն «հայկական մաֆիայի» դեմ (տեսանյութ)
TVEfe գործակալությունը հայտնում է, որ Իսպանիայի ոստիկանական ուժերը հատուկ գործողություններ են իրականացնում Իսպանիայի ողջ տարածքով «հայկական մաֆիայի» անդամների դեմ։
Մաֆիայի անդամները կասկածվում են թմրանյութերի և զենքերի վաճառքի, փողերի լվացման, սպորտային խաղադրույքների ժամանակ պայմանավորվածություններ կազմակերպելու, կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ։
Աղբյուրի հաղորդմամբ ոստիկանական գործողությունների ընթացքում նախատեսվում է մոտ 100 մարդու ձերբակալություն:
Հատուկ գործողություններ են իրականացվում Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայում և այլ քաղաքներում։ Կասկածվողները ունեն կապեր ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում և Լիտվայում։
Հաղորդվում է, որ վերջ կդրվի վրաստանցի Շուշանաշվիլի երղբայրների և հայկական արմատներ ունեցող օրենքով գող Էրիկ Ջաղինյանի գործունեությանը։