Թուրքական սփյուռքից Էրդողանին ամենաշատն աջակցել են Նիդեռլանդներում ու Բելգիայում
Международные новостиԹուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին մասնակցած թուրքական սփյուռքի ներկայացուցիչները մեծամասամբ աջակցել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կուսակցությանը։
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Էրդողանն ամենաշատ ձայները ստացել է Բելգիայի ու Նիդեռլանդների թուրքական համայնքներից։ Մասնավորապես, Բելգիայում ընտրության իրավունք ունեցող թուրք քաղաքացիներից Էրդողանին աջակցել է 75 տոկոսը։
Այստեղ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող թուրք 142 500 երկքաղաքացիների մոտ 50 տոկոսը։
Նիդեռլանդներում, որտեղ ընտրության իրավունք ունեին 260 000 երկքաղաքացիներ, ձայնի իրենց իրավունքն օգտագործել են 46,7 տոկոսը։
Այստեղ Էրդողանին աջակցել է ընտրողների 73 տոկոսը։
Հիշեցնենք, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններում ստացել է ձայների 52,6%-ը: