Նոր մանրամասներ Սաշիկի բերման ենթարկելու գործից. ինչ են հայտնաբերել նրանց մոտ
TVShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Ա. Սարգսյանի հետ են եղել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Մովսեսյանը, Երևան քաղաքի Շովրոյան փողոցի բնակիչ՝ 40-ամյա Գեորգի Վահանյանը և Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Խաչիկ Բադեյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները, երբ խուզարկել են նշված անձանց, Ա. Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ, որը լիցքավորված է եղել 9 մմ տրամաչափի 9 փամփուշտներով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում