Մահամերձ ուսուցչուհին խնդրել է՝ իր թաղմանը ծաղիկների փոխարեն ուսապարկեր բերեն
Международные новостиԱՄՆ Ջորջիա նահանգի բնակչուհի Թեմի Ուոդելը մահացել է 58 տարեկան հասակում քաղցկեղից: Կինը մոտ 40 տարի ուսուցչուհի է աշխատել: Նա այնքան է սիրել իր աշխատանքը, որ մինչև իր կյանքի վերջին օրը նվիրված է եղել երեխաներին՝ գրում է life.ru-ն:
Թեմիի զարմիկ Բրեդը հրաժեշտի արարողությունից լուսանկար է հրապարակել և գրել, որ ծաղիկների փոխարեն Թեմին խնդրել է բերել անապահով ընտանիքների երեխաների համար նախատեսված գրենական պիտույքներով և դպրոցական անհրաժեշտ իրերով լի ուսապարկեր:
Ուսուցչուհուն հրաժեշտ տալու են եկել մոտ 100 ուսուցիչներ: Արարողությունից հետո նրանք ուսապարկերը տարել են իրենց դպրոցներ՝ երախտագիտության և հիացմունքի խոսքեր հղելով Թեմիի հիշատակին: