Ամենասարսափելի էակները, որոնք հայտնաբերվել են Երկրի վրա. ահա, թե ինչ լեգենդներ են պտտվում դրանց շուրջ (Ֆոտոշարք)
LifestyleՄամուլը, հեռուստատեսությունը և համացանցը պարբերաբար գրգռում է մեր գիտակցությունը տաօրինակ էակների մասին նորություններով, որոնց ծագումը հայտնի չէ անգամ գիտությանը:
Նրանց սարսափեցնող տեսքը հուսահատեցնում է մարդկանց և ստիպում փնտրել գլխավոր հարցի` <<Որտեղից է հայտնվել այս հրեշը>>, պատասխանը:
Շատերը փորձում են իրենց ներշնչել, թե հրեշների, այլմոլորակայինների և մուտանտների մասին պատմությունները հորինվածքներ են և դրանք իրականում գոյություն չունեն: Սակայն փաստերի հետ չես վիճի:
Հրեշը Մոնթ Այլնդից
1953 թվականի աշնանը Մոնթ Այլնդի ծովափում հայտնաբերվեց տարօրինակ էակի կմախք, սակայն կղզու բնակիչներին մեղադրեցին սուտ լուրեր տարածելու մեջ, քանի որ վերջիններս գլխի չէին ընկել իրենց գտածոն լուսանկարելու համար:

Մարդ-այծի յուրաքանչյուր հայտնությունն ուղեկցվել է հրեշավոր վայրագություններով. տեղացիները գտել են կտրված գլուխներով շների, իսկ մի անգամ անչափահասների խմբին հազիվ է հաջողվել փախչել և ազատվել հրեշի ճակերից:

Ձուկ-մուտանտ
Ռոման Ֆեդորցովն աշխատում է ձկնաբուծական տրաուլերում, որը պատկանում էր Մուրմանսկի նավահանգստին: Երբեմն ձկնորսը ինստագրամում տարօրինակ էակների լուսանկարներ է հրապարակում, որոնք հանդիպում են իրեն և իր թիմին:

Այլմոլորակայինի թաղումը Թաիլանդում
Հնարավոր է` այլմոլորակայինների հարձակումը Երկրի վրա արդեն սկսվել է: Օրինակ` այս լուսանկարում մենք տեսնում ենք, թե ինչպես են Թաիլանդում թաղում տարօրինակ մի էակի, որի արտաքինն այլմոլորակայինի է հիշեցնում:

Հսկա ձուկը Կրյուկ կղզուց
1964 թվականի ամռանը Ռոբերտ լե Սերեկը որոշեց նոր կատերով ծովային զբոսանքի գնալ: Կրյուկ կղզուց ոչ հեռու նա տեսավ հսկա էակի ուրվականը, որը լողում էր ջրի մակերեսին:
