ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը պնդում է՝ իրեն ոչ ոք չի ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել
ОбществоՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը լիազորությունների կատարումից իր հրաժարականը բացատրում է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ նշելով, որ օրերս կընդունվի հրաժարականի իմ դիմումը, կավարտի նաև աշխատանքը թանգարան-ինստիտուտում, որը տևել է տասը տարի, որից վերջինը՝ հաստատության ղեկավարիկարգավիճակում:
«Նախ երկու կարևոր պարզաբանում: Առաջինը՝ իմ հրաժարականը պայմանավորված էգլխավորապես այն հանգամանքով, որ տեղափոխվում եմ այլ հաստատություն՝գիտահետազոտական աշխատանքի (դրա մասին կխոսեմ ավելի ուշ): Երկրորդ՝ եսնախատեսածից մեկ ամիս շուտ հրաժարական եմ տվել Ցեղասպանության թանգարանըտարբեր տեսակի շահարկումներից հեռու պահելու համար: Այո, եղել են տարաձայնություններ(իսկ դրանք որտե՞ղ չի լինում), սակայն, եթե ես ցանկանայի մնալ, դրանց լուծումը որևէդժվարություն ինձ համար չէր և չի ներկայացնում: Սակայն ստիպված էի լինելու գնալ կադրայինլուրջ փոփոխությունների ճանապարհով, իսկ ես կարծում եմ, որ ժամանակավորպաշտոնակատարը հաստատության համար անցումային փուլում առնվազն բարոյականիրավունք չունի կադրային մեծ փոփոխություններ անելու: Ամեն դեպքում, հուլիսի սկզբին եսհրաժարական էի տալու, սակայն դա արել եմ մեկ ամիս շուտ բացառապես իմ որոշմամբ: Այսառումով, առնվազն ծիծաղելի է այն պնդումը, որ ես հրաժարական եմ տվել ինչ-որ ճնշումներիհետևանքով: Իմ ամբողջ պաշտոնավարման ընթացքում իմ նկատմամբ որևէ հարցի վերաբերյալորևէ կողմից ճնշման ցանկացած փորձ մատնվել է անհաջողության: Չկա և չէր կարող լինել որևէմեկը, որ ինձ կարողանա(ր) ստիպել հրաժարական տալ: Տղանե՛ր, ինձ լավ չեք ճանաչում… Մի՛շտապեք սխալ եզրակացություններ անել»,-գրել է Գևորգ Վարդանյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և նրա տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել է իր բացակայության պայմաններում ՀՑԹԻ վարչական մասում գտնվող իր առանձնասենյակ մուտք գործելու մեջ: Նրա խոսքով՝ գործուղման մեկնելուց առաջ սենյակում է թողել անձնական իրերը, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվողթանգարանային արժեքներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայկ Դեմոյանը թանգարան-ինստիտուտում որևէ պաշտոն չունի, հետևաբար, չի կարող ունենալ աշխատասենյակ: Նրա խոսքով՝ իրենք այնտեղ փոխտնօրենների հետ հանդիպում են անցկացրել:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայկ Դեմոյանի կողմից ճնշումների արդյունքում: