Աշխարհի առաջնությունում կկայանան խմբային փուլի վերջին խաղերը
СпортՖուտբոլի աշխահի առաջնության խմբային փուլը մոտենում է ավարտին: Պայքարի մեջ են մտնում G, H խմբերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ժամանակով 18:00-ին կմրցեն Ճապոնիայի և Լեհաստանի, ինչպես նաև Սենեգալի և Կոլումբիայի ընտրանիները: Այս խմբում 4-ական միավոր ունեն Ճապոնիայի և Սենեգալի թիմերը: 3 միավոր ունի Կոլումբիան: 0 միավորով է Լեհաստանը:
G խմբի խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին: Պանաման կմրցի Թունիսի, Անգլիան՝ Բելգիայի հետ: Այս խմբի խաղերը ոչինչ չեն որոշում փլեյ-օֆֆի ուղեգրեր նվաճել են Անգլիան ու Բելգիան, որոնք 2 խաղերից ունեն 6-ական միավոր: Պանաման և Թունիսը միավոր չունեն: