Շունը 16 կմ վազել է այս մեքենայի հետևից. պատճառն իմանալուց հետո, Դուք պարզապես չեք կարողանա զսպել Ձեր արցունքները (Ֆոտոշարք, տեսանյութ)
TVՇունը 16 կիլոմետր վազել է մեքենայի հետևից: Երբ պատճառն իմանաք, պարզապես լացելու աստիճան կհուզվեք:
Շների հավատարմության մասին լեգենդներ են պտտվում: Մեր չորքոտանի ընկերներն ապացուցել են, որ հավատարմությունը հանդիսանում է կարևոր հատկանիշներից մեկը: Եվ մասամբ կենդանիներն ավելի հավատարիմ են լինում, քան մարդիկ:
Բրազիլական Պարանա նահանգում զարմանալի դեպք տեղի ունեցավ, որը հերթական անգամ մեզ ապացուցում է շների հավատարմության մասին:
Ֆուրգոնին, որը գնում էր գյուղական ճանապարհով, հետևեց շունը: Նա շուրջ 16 կիլոմետր ընթացավ մեքենայի հետևից՝ քայլ անգամ հետ չնկնելով:
Կենդանու տեսքից երևում էր, որ դա սովորական խաղ չէր, քանի որ շունը հաչոցով հետևում էր մեքենային՝ վերջինիս վտարելով իր տարածքից:
Զգացվում էր, որ դա շան համար ինչ-որ ինքնատիպ ծես էր և նա փորձում էր կարևոր բանի մասին հայտնել:
Շուտով պարզվեց, որ մեքենան տեղափոխում էր նրա տիրոջ մարմինը: Վերջինս զոհվել էր հրաձգության ընթացքում, իսկ հավատարիմ շունը մի քանի ժամ հսկել էր նրա մարմինը:
Այն բանից հետո, երբ հայտնաբերեցին մահացածի մարմինը, իսկ ոստիկանությունը հետազոտում էր դեպքի վայրը, մահացած մարմինը բեռնել էին ֆուրգոնի մեջ:
Մահացածին անհրաժեշտ էր հասցնել մոտակա քաղաք, որտեղ քրեագետները դուրս էին բերել գնդակը և կատարել մյուս անհրաժեշտ անալիզները:
Շունը չէր կարող լքել իր տիրոջը: Տեսնելով, որ նրան ինչ-որ տեղ են տեղափոխում, շունը նետվեց մեքենայի հետևից:
Հավատարիմ կենդանին ֆուրգոնի հետևից գնաց շուրջ 16 կիլոմետր: Հետո նրա ուժերը վերջնական հատվեցին և այլևս կանգ առավ:
Մահացածի դին հասցնելով դիահերձարան՝ ոստիկանները շան մասին պատմեցին կենդանիների պաշտպաններին, ովքեր գնացին շանը որոնելու:
Շանը գտնելը շատ հեշտ էր, քանի որ նա դանդաղ քայլերով գնում էր այն ճանապարհով, որով տեղափոխեցին իր տիրոջը:
Տեսնելով կամավորների մեքենան՝ շունը թեթև կենդանացավ, սակայն շուտով հասկանալով, որ դա ուրիշ մեքենա է, նորից հուսահատ շարունակեց ընթանալ նույն ճանապարհով:
Ակտիվիստներից բավականին ժամանակ պահանջվեց, քանի որ շունը թույլ չէր տալիս նրանց մոտենալ իրեն:
Շուտով ակտիվիստների շարքերում ծանոթ մարդկանց տեսնելով՝ շունը թույլ տվեց, որպեսզի իրեն տեղափոխեն ապաստարան: