Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 7 է. Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`
Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նշենք, որ Երևանում հունիսի 30-ին ռեկորդային բարձր ջերմաստիճան կգրանցվի՝ +40 աստիճան:

Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.80C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.50C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.20C
ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: