Իրաքում 12 մարդ Է մահապատժի ենթարկվել ահաբեկչության մեղադրանքով
Международные новостиԻրաքում 12 մահավճիռ Է ի կատար ածվել ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվողների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հայտնել Է «Հյուրիեթ» թուրքական թերթը:
«Վարչապետ Հայդեր ալ Աբադիի հրամանագրին համապատասխան, ահաբեկչության մեջ 12 մեղադրյալների նկատմամբ դատավճիռներն ի կատար են ածված»,-թերթը մեջբերում Է արել Իրաքի կառավարության հաղորդագրությունից:
Մահապատիժներն իրականացվել են այն բանից ընդամենը մի քանի ժամ անց, երբ վարչապետ Հայդեր ալ Աբադին պահանջել Է անհապաղ ի կատար ածել դատավճիռները, նշում Է թերթը: Մահապատժի ենթարկվածները մեղավոր են ճանաչվել Իրաքի անվտանգության ծառայությունների յոթ աշխատակիցների առեւանգման ու սպանության մեջ: Նախօրյակին այն բանից հետո, երբ մերժվեցին կալանավորների վերջին բողոքարկումները, վարչապետը հայտարարեց, որ նրանք անհապաղ պետք Է հատուցեն իրենց արածի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: