ԱԱ-2018․ Կավանիի դուբլը Ուրուգվային դուրս բերեց քառորդ եզրափակիչ (տեսանյութ, ֆոտո)
СпортՌուսաստանում շարունակվում է աշխարհի առաջնությունը։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացավ 1/8 եզրափակիչի Ուրուգվայ – Պորտուգալիա հանդիպումը։ Խաղում 2։1 հաշվով հաղթեցին հարավամերիկացիները։
7-րդ րոպեին առաջին կեսի միակ գոլը խփեց Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդիսոն Կավանին։ Ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացողն աչքի ընկավ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի փոխանցումից հետո։
55-րդ րոպեին Պեպեն դարձավ պատասխան գոլի հեղինակը, սակայն Էդիսոն Կավանին 7 րոպե անց դուբլ ձևակերպեց և իր հավաքականին դուրս բերեց քառորդ եզրափակիչ։
Կիսաեզրափակիչի ուղեգիրը Օսկար Տաբարեսի գլխավորած թիմի հետ կվիճարկի Ֆրանսիայի հավաքականը, որն ավելի վաղ հաղթել էր Արգենտինային։
ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ
Ուրուգվայ - Պորտուգալիա՝ 2։1 (տեսանյութ)
Էդիսոն Կավանի, 7, 67 - Պեպե, 55
Ուրուգվայ․ Մուսլերա, Կասարես, Խիմենես, Գոդին, Լակսալտ, Վեսինո, Բենտանկուր (Ռոդրիգես, 63), Տորեյրա, Նանդես (Սանչես, 81), Սուարես, Կավանի (Ստուանի, 74)։
Պորտուգալիա․ Պատրիսիու, Ռիկարդու, Պեպե, Ֆոնտե, Գերեյրո, Վ․ Կարվալյու, Մարիու (Ֆերնանդեշ, 85), Ադրիեն Սիլվա (Կուարեժմա, 65), Ռոնալդու, Գեդեշ (Անդրե Սիլվա, 74)։