Հյուսիսային Կորեայի առաջնորդը Սի Ցզինպինին խնդրել է արգացնել պատժամիջոցների հանումը
Международные новостиՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստան կատարած հունիսյան այցի ժամանակ դիմել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին՝ խնդրելով նպաստել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանած տնտեսական պատժամիջոցները հանելու հարցի լուծման արագացմանը, հայտնում է ճապոնական Yomiuri պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը պարզաբանել է, որ դրան պետք է նպաստի հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի հետ հանդիպմանը համաձայնությունների հաջող ձեռքբերումը:
Պարբերականը նշում է, որ Չինաստանի ղեկավարը Կիմ Չեն Ընին հավաստիացրել է, որ «առավելագույն ջանքեր կներդնի» այդ խնդրանքը կատարելու համար:
Միաժամանակ, ինչպես բազմիցս շեշտել են ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, Փհենյանի վրայից պատժամիջոցների հանումը հնարավոր է միայն Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացումից հետո: