Քիշնևում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում «բռնապետության դեմ»
Международные новостиՔիշնևում ընդդիմության աջակիցները կիրակի դուրս են եկել հանրահավաքի՝ պահանջելով ճանաչել քաղաքապետի ընտրությունների արդյունքները, չեղարկել խառը ընտրական համակարգը: Նրանք պահանջում են նաև քվեարկության արդյունքները չճանաչած դատավորների հրաժարականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցուցարարները պնդում են, որ իշխանությունները ճանաչեն իրենց այս երեք պահանջները:
Հանրահավաքի պատճառով կիրակի արգելափակվել է Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում տրանսպորտի երթևեկությունը: Կազմակերպիչներն ակնկալում են, որ հանրահավաքին կմասնակցի ավելի քան 50 հազար մարդ:
Հանրահավաքին հաջորդելու է «բռնապետության դեմ» երթը:
«Ազգային դիմադրության կոմիտեն» մտադիր է բողոքի ակցիաներ անցկացնել ամեն շաբաթ մինչև իշխանությունները չկատարեն ցուցարարների պահանջները:
Մոլդովայի մայրաքաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններն անց են կացվել երկու փուլով, երկրորդ փուլը կայացել է հունիսի 3-ին:
ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններում հաղթել է «Արժանապատվություն և ճշմարտություն» հարթակ» կուսակցության թեկնածու Անդրեյ Նեստասեն, որը ստացել է 52.57 տոկոս ձայն: Բարձրագույն դատական մարմինը հունիսի 25-ին վերջնականապես ընտրություններն անվավեր է ճանաչել՝ ընտրությունների օրն իրականացված քարոզչության պատճառով:
Հունիսի 29-ին Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Քիշնևի քաղաքապետի ընտրություններն անվավեր է ճանաչել: