ԱԱ-2018. Ռուսաստանը 11 մետրանոցներով հաղթեց Իսպանիային
СпортԴրամատիկ և գերլարված պայքարում անցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիա-Ռուսաստան հանդիպումը: Գործը հասավ 11 մետրանոցների, որի շնորհիվ ռուս ֆուտբոլիստները հաղթեցին իսպանացիներին: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները հստակորեն իրացրին իրենց մոտեցումները, իսկ Իսպանիայի ընտրանուց վրիպեցին Կոկեն և Ասպասը:
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: 12-րդ րոպեին Իգնաշևիչն ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ առաջին խաղակեսի ավարտին Պիկեի ձեռքով խաղից հետո նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Արտյոմ Ձյուբան:
Երկրորդ խաղակեսում և լրացուցիչ ժամանակի խաղակեսերում գոլ չի խփվել:
11 մետրանոց հարվածաշարում այսպիսի արդյունք է եղել.
Ինիեստա - V, Սմոլով - V, Պիկե - V, Իգնաշևիչ - V, Կոկե - X, Գոլովին - V, Ռամոս - V, Չերիշև - V, , Ասպաս - X: