Իրանի Զինուժը տեղեկացրել է քիմիական նյութեր տեղափոխող ամերիկյան նավի՝ Պարսից ծոց մտնելու մասին
Международные новостиԻրանի Զինված ուժերից հայտնել են, որ «քիմիական նյութեր» տեղափոխող նավ է մտել Պարսից ծոց՝ ամերիկյան ավիակրի ուղեկցությամբ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական գործակալությանը, իրանցի բրիգադային գեներալը տեղեկացրել է, որ քիմիական նյութեր տեղափոխող տրանսպորտային միջոցը MV Cape Ray անվանումով նավն է:
Նրա խոսքով՝ այդ նավը վերջերս տարածաշրջան է մտել ամերիկյան ավիակրի ուղեկցությամբ: Իրանական զինված ուժերի ներկայացուցիչը նշել է, որ նավը Պարսից ծոց է մտել Սիրիայի և Իրաքի տարբեր հատվածներ տեղափոխվող բեռը տեղ հասցնելու համար: ԱՄՆ-ն, նրա կարծիքով, մտադիր է պահպանել իր ներկայությունը Սիրիայում և Իրաքում՝ դրա համար «վտանգավոր միջոցներ» կիրառելով:
Գեներալը նշել է, որ Իրանը մանրամասն տեղեկությունների է տիրապետում նավի, անձնակազմի և տեղափոխվող բեռի մասին: