Թրամփը Լոպես Օբրադորին շնորհավորել Է Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին շնորհավորել Է Մեքսիկայում կայացած նախագահական ընտրություններում հաղանակ տանելու առթիվ եւ հայտարառրել Է նրա հետ աշխատելու պատրաստակամության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ-ի ղեկավարը հուլիսի 1-ին գրել Է Twittert-ի իր Էջում:
«Շնորհավորում եմ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին այն առթիվ, որ նա դարձավ Մեքսիկայի հաջորդ նախագահը: Ես անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատելու հնարավորությանը: Օգտակար որքան շատ բան պետք Է արվի ինչպես ԱՄՆ-ի, այնպես Էլ Մեքսիկայի համար»,- գրել Է նա:
Լոպես Օբրադորը ներկայացնում Է «Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիան: Այն միավորում Է Ազգային վերածննդի շարժումը, Աշխատանքի կուսակցությունը եւ «Հասարակական համաժողով» կուսակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: