ԵԱՏՄ-ում ապրանքների տեղափոխման ծախսերը կկրճատվեն
ЭкономикаՄոտ ապագայում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի տեղափոխել մեկ մեքենայում նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում, պայմանով, որ կբացառվի ապրանքի շփումը, աղտոտումը կամ սննդամթերքի օրգանիզմային հատկությունների փոփոխությունը:
Համապատասխան պահանջները ներառվել են Եվրասիական տնտեսական միության «Սննդի անվտանգության մասին» տեխնիակական կանոնակարգում:
Սակայն Ռուսաստանում միաժամանակ գործում են սանիտարական պահանջներ, որոնց համաձայն, առանձին փոխադրումը պարտադիր է: Դրա պատճառով ձեռնարկատերերը ստիպված են կրել լրացուցիչ ծախսեր: Հարցը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկաների գործելակերպի դեպարտամենտում՝ բիզնես հանրության դիմումների հիման վրա:
Քննարկմանը մասնակցած Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչները համաձայնել են, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգն ունի առաջնահերթություն ազգային-սանիտարական կանոնների նկատմամբ: Վերանայված կանոնները, որոնց պահանջները ներդաշնակեցվում են ԵԱՏՄ տեխնիակական կանոնակարագրերին, գտնվում են համաձայնեցման վերջնական փուլում: Ենթադրվում է, որ դրանք կընդունվեն մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը: