Չինաստանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի սակագնային քաղաքականությունը կարող Է հանգեցնել գլոբալ առեւտրական պատերազմի
Международные новостиԱՄՆ-ի կողմից մի շարք ներմուծվող ապրանքների համար մաքսերի սահմանումը կարող Է հանգեցնել համաշխարհային մասշտաբի առեւտրական պատերազմի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ին այս մասին գրել Է China Daily թերթը՝ մեջբերելով չինացի փորձագետների կարծիքը:
«ԱՄՆ-ի դիրքորոշումն անբարենպաստ Է իրենց իսկ Նահանգների համար: Վերջին հաշվով դրանից կտուժեն հենց ամերիկյան գործարարությունը եւ սպառողները երկրի ներքին շուկայում,- մեջբերում Է թերթը ՉԺՀ-ի Հասարակական գիտությունների ակադեմիային կից Համաշխարհային Էկոնոմիկայի եւ քաղաքականության ինստիտուտի աշխատակից Լյու Սյանի խոսքը:- Հաշվի առնելով առեւտրական տարաձայնությունների քանակը՝ փոխզիջման չհասնելու դեպքում սպառնալիքի տակ կդրվի համաշխարհային առեւտրի ամբողջ համակարգը»:
Առեւտրական հակասությունների գլոբալ մասշտաբի առիթով երկյուղներ են հայտնում նաեւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Հուլիսի 2-ին ԱՄՆ-ի Առեւտրի պալատը հրապարակել Է հետազոտություն, որեղ նշված Է, որ «ներմուծման համար Վաշինգտոնի սակագները լուրջ սպառնալիք են ներկայացնում, որն ապագայում ունակ Է գլոբալ առեւտրական պատերազմ հրահրելու»: «Չինաստանից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը, ինչպես նաեւ ավտոմոբիլների եւ ավտոպահեստամասերի սակագների ապագա կիրառման հավանականությունը երկիրը հասցրել են առեւտրական պատերազմի եզրին»,- ասված Է գերատեսչության զեկույցում:
Հունիսի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «Չինաստանի կողմից ամերիկյան մտավոր սեփականության եւ տեխնոլոգիաների գողության, ինչպես նաեւ այն պատճառով, որ Չինաստանը դիմում Է անարդարացի առեւտրական պատերազմի», ԱՄՆ-ը 25-տոկոսանոց մաքսեր կսահմանի Չինաստանից ներմուծվող՝ 50 միլիարդ դոլար գումարի ապրանքների համար: Ընդ որում այն ապրանքների մաքսերը, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում Է 34 միլիարդ դոլար, ԱՄՆ-ի մաքսային եւ սահմանապահ ծառայությունը կսկսի գանձել արդեն հուլիսի 6-ին: Եվս 16 միլիարդ դոլար գումարի 284 անուն չինական արտադրանքի համար համանմանման մաքսերի սահմանման ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: