ՀՔԾ պետը՝ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու մասին (տեսանյութ)
TVԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով ծանուցագիր է ուղարկել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Նա հորդորեց իրեն չուղղել հարցը, թե արդյո՞ք ծանուցագիրը տեղ հասել է, թե՞ ոչ, նշեց՝ Քոչարյանը հարցաքննության հրավիրվել է որպես վկա։