Սիրիան և ՄԱԿ-ը պայմանավորվել են ականազերծման համատեղ աշխատանքներ իրականացնել
Международные новостиՍիրիայի ղեկավարությունը և ՄԱԿ-ի՝ ականազերծման հարցերով գործակալությունը (ՄԱԿԱԾ) Դամասկոսում հուշագիր են ստորագրել ազատագրված տարածքներին ականազերծման հարցով փոխըմբռնման մասին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «ՍԱՆԱ» գործակալությանը, սիրիական կառավարության անունից հուշագիրն ստորագրել է փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը, իսկ միջազգային կառույցի կողմից՝ ՄԱԿԱԾ-ի ղեկավար Ագնես Մարկայուն:
Հանդիպման ընթացքում Միքդադն ընդգծել է սիրիական բանակի և դաշնակից ուժերի գործադրած մեծ ջանքերն ազատագրված տարածքների ականազերծման գործում՝ խաղաղ բնակչությանը փրկելու համար: Վերջինս ընդգծել է նաև, որ Սիրիան միջազգային հանրության աջակցության կարիքն ունի:
Մարկայուի խոսքով՝ ՄԱԿԱԾ-ը Սիրիայի ղեկավարության հետ համատեղ վերլուծություններ կիրականացնի՝ բնակեցված և առավել կարիքավոր շրջաններում ականազերծման աշխատանքներ սկսելու համար: