Պեսկովը չի բացառել, որ հուլիսի 16-ին կայանալիք հանդիպմանը Պուտինը եւ Թրամփը կքննարկեն կիբերանվտանգության թեման
Международные новостиՄիջազգային կիբերանվտանգության հարցերը կարող են ընդգրկվել Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ հուլիս 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպման օրակարգում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Կիբերանվտանգության ապահովման նպատակով միջազգային համագործակցության հարցը վաղուց արդեն օրակարգում է: Պարզապես մինչ այժմ այն չէր հասկացվել ամերիկացի գործընկերների կողմից»,- ասել է Պեսկովը:
«Միեւնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ այդ հարցը կբարձրացվի Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների միջեւ առաջիկա բանակցություններում»,- ասել է նա: