Ուրբաթ Երկիրն Արեւից ամենամեծ հեռավորության վրա է գտնվում՝ 152 մլն կմ
ОбществоԵրկիրն այս ուրբաթ աֆելի է անցնում ՝ Արեւից իր ուղեծրի ամենահեռավոր կետը:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով space.com-ին հաղորդում է, որ ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով 12:46-ին Երկիրը Արեւից 152.095.566 կմ հեռավորության վրա կգտնվի, այսինքն՝ 2.5 մլն կմ հեռու, քան մեր մոլորակի եւ Արեւի միջեւ միջին հեռավորությունն է եւ մոտ 5 կմ հեռու, քան առավել մերձեցման պահին, որը տեղի է ունենում հունվարի 3-ին:
«Միջինում հուլիսին ամբողջ աշխարհում ջերմաստիճանը բարձր է, քանի որ արեւի ճառագայթները հիմնականում ընկնում են հյուսիսային կիսագնդի ցամաքի մակերեւույթին եւ ջերմացնում են այն», - ասել է Հանթսվիլի Գլոբալ հիդրոլոգիայի եւ կլիմայի փոփոխության կենտրոնի փորձագետ Ռոյ Սպենսերը: