Սողանքների հետևանքով Ճապոնիայում 15 մարդ է զոհվել
Международные новостиՃապոնիայի հարավ- արևմուտքում սողանքների ու ջրհեղեղների հետևանքով 15 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը անհետ կորած են, հայտնում է Associated Press-ը։
Հորդառատ անձրևերը, որոնք այս շաբաթ են սկսվել, հանգեցրել են սողանքների Հիրոսիմա, Օկայամա, Յամագուտի ու Էխիմե պրեֆեկտուրաներում։ Զոհվածների մեծ մասը մնացել է սեփական տների փլատակների տակ։ Տարհանվել է մի քանի հարյուր մարդ, որոշ թաղամասերում ճանապարհները փակվել են։ Տեղի իշխանությունները նախազգուշացնում են նոր սողանքների վտանգի մասին։