Իրանը դատապարտել է իրանցի դիվանագետների արտաքսումը Նիդեռլանդներից
Международные новостиԻրանը դատապարտել է Նիդեռլանդներում Իրանի դեսպանատանը հավատարմագրված երկու դիվանագետի արտաքսումը:
Ինչպես հաղորդում է «ԻՐՆԱ» գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիին, Իրանի ԱԳ նախարարի օգնականը հոլանդացի դեսպանին Թեհրան է կանչել՝ պաշտոնական բողոքի նոտա հայտնելու երկրի կառավարության անունից:
Հիշեցնենք, որ նախօրեին հոլանդական Անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Նիդեռլանդները երկու իրանցի դիվանագետի է արտաքսել երկրից: Աղբյուրն այլ տեղեկություններ չէր հաղորդել:
«Իրանի Իսլամական Հանրապետութունն այդ որոշումն ապակառուցողական է համարում»,- ասել է Քասեմին՝ հոլանդական կառավարության քայլն անվանելով «անտրամաբանական և իրավաբանորեն արդարացում չունեցող»: