«Հայելու միջով». տեսողական ընկալման խնդիր ունեցողների համար ոչ մի խոչընդոտ չկա դեպի իրականության հայելին
КультураԻնչպես են կույր մարդիկ ընկալում օպտիկական իրողություն ներկայացնող արվեստը: Հենց այս հարցի պատասխանն է փորձում տալ ռեժիսոր Արսեն Առաքելյանն իր «Հայելու միջով» ֆիլմի միջոցով: Կինոնկարը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է:
«Գեղանկարիչ Մարտիրոս Բադալյանի ցուցահանդեսի բացումն էր, ես էլ ներկա էի: Մի պահ այնպես ստացվեց, որ նկատեցի, որ շուրջս եղած մարդիկ նկարներին չեն նայում: Զրուցում են իրար հետ, ամեն ինչ անում են՝ բացի նկար նայելուց: Հաջորդ օրը գնացի Կույրերի մշակույթի պալատ, այնտեղից եկան նկարները՝ շոշափելու միջոցով նայելու: Սկսեցին քննարկել, հարցեր տալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Արսեն Առաքելյանը՝ ներկայացնելով ֆիլմի ստեղծման պատմությունը:
Ֆիլմի թիրախը գլխավոր հերոսների միջավայրն է, որը նրանց հիշեցնում է մի զուգահեռ աշխարհի գոյության մասին, աշխարհ, որն ըմբռնման և հարգանքի կարիք ունի: Ֆիլմի անվանումը ճշգրտորեն արտացոլում է իրավիճակը. տեսողական ընկալման խնդիր ունեցողների համար ոչ մի խոչընդոտ չկա դեպի իրականության հայելին:
Ռեժիսորի խոսքով՝ կույրերն ավելի հետաքրքիր կերպ են ընկալում արվեստը: Նկարահանումների սկզբում շատ դժվար էր, բայց, ըստ ռեժիսորի, կույրերն ամեն ինչ արեցին, որ ամեն ինչ ավելի հեշտ լինի: Հերոսներն էլ բացարձակ չեն բողոքել իրենց կյանքից, ընդհակառակը՝ խոսել են միայն արվեստից ու սեփական կյանքից:
«Բադալյանի գործերը ստեղծվել են իմ աչքի առջև, և կույրերն այնքան հետաքրքիր ձևով էին մեկնաբանում կոլաժները, որ ուզում էիր ևս մեկ անգամ նայել: Հերոսներս շատ հումորով, հետաքրքիր մարդիկ են: Անընդհատ հարցնում էին՝ ինչ վիճակում է ֆիլմը, երբ պատրաստ կլինի, երբ կկարողանան տեսնել»,-հավելեց ռեժիսորը՝ շեշտելով, որ կույրերի կողմից շատ հետաքրքիր քննադատություններ, կարծիքներ են հնչել: Արսեն Առաքելյանը հավելեց, որ առաջիկայում զարգացնելու է այս թեման, մի քանի սցենարային տարբերակներ կան:
Արսեն Առաքելյանը 1995-2000 թթ. սովորել է Երևանի պետական մանկավարժականինստիտուտի կինոյի բաժնում: 1995-2002 թթ. եղել է Երևանի պետական դրամատիկականթատրոնի դերասան: 2003-ին արվեստագիտության թեկնածուի աստիճան է ստացել: 2002-իցաշխատում է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում, 2004-ից՝ Հայաստանիհանրային հեռուստաընկերությունում: