Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի
Международные новостиՃապոնիայում հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած սողանքների և վարարումների հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի, մոտ 60 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զոհերն ամենաշատը գրանցվել են Հիրոսիմա և Էհիմո պրեֆեկտուրաներում:
Ներկայիս դրությամբ՝ փրկարարներին հաջողվել է վարարումների գոտուց դուրս բերել մոտ 1,8 հազար մարդու: Տուժած շրջաններում տարհանման կետերում տեղակայվել է ավելի քան 32 հազար մարդ: Առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 20 հազար բնակելի տուն:
Տարհանման հրահանգ է տրվել երկրի 47 պրեֆեկտուրաներից 15-ում 2,5 միլիոն ճապոնացիների համար:
Ճապոնիայի տարբեր հատվածներում տեղատարափ անձրևները շարունակվում են արդեն երեք օր: Վերջին տասնամյակների ընթացքում Ճապոնիայում տեղի ունեցած ամենաառատ անձրևային տեղումներն առաջացրել են համատարած հեղեղումներ ու սողանքներ: