Բրազիլիայի հավաքականին հայրենիքում դիմավորելու էին եկել ընդամենը 30 երկրպագու
СпортԲրազիլիայի ազգային հավաքականը ԱԱ-2018-ի 1/4 եզրափակչից դուրս մնալուց հետո ժամանել է Ռիո դե Ժանեյրո:
Ինչպես հայտնում է AFP-ն, Բրազիլիայի ընտրանու խաղացողներին օդանավակայանում դիմավորելու էին եկել ընդամենը 30 երկրպագու: Մի քանի ֆուտբոլիստ մնացել են Եվրոպայում և հայրենիք վերադարձել են թիմի 7 խաղացողներ:
Նրանցից միայն Դուգլաս Կոստան և Ֆիլիպե Կոուտինյոն են մոտեցել երկրպագուներին ու ինքնագրեր բաժանել:
Ռիոյում սպասում էին նաև Նեյմարին, սակայն ՊՍԺ-ի ֆուտբոլիստը, ըստ երևույթին, Ռուսաստանից անձնական ինքնաթիռով մեկնել է իր առանձնատուն, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյից 100 կմ հեռավորության վրա: