Թաիլանդում քարանձավում արգելափակված 12 դպրոցականներից չորսին հաջողվել է դուրս բերել
Международные новостиԹաիլանդում քարանձավներում արգելափակված 12 դպրոցականների չորսը դուրս են բերվել փրկարարական գործողության ընթացքում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Thai PBS-ին:
Երկու երեխաներն արդեն տեղափոխվել են քարանձավներից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հիվանդանոց, ևս երկուսը քարանձավի մուտքի մոտ բացված դաշտային հոսպիտալում են, նրանց պատրաստում են նույն հիվանդանոցն ուղարկելու:
Հիվանդանոցում պատրաստվել են բոլոր պայմանները քարանձավում երկու շաբաթ անցկացնելուց հետո անհրաժեշտ վերականգնման համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թաիլանդում մեկնարկել է երկրի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում հունիսի 23-ից թակարդված 12 պատանի ֆուտբոլիստների և նրանց մարզչի փրկարարական գործողությունը:
13 ջրասուզորդներից ու 5 հմուտ ռազմական լողորդներից բաղկացած թիմը մտել է տեղատարափ անձրևների հետևանքով մասամբ հեղեղված քարանձավ՝ նպատակ ունենալով հասնել դրա հեռավոր հատվածներում գտնվող 11-16 տարեկան երեխաներին: